Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընդդիմության դեմ երբեք քայլ չենք արել»

Մարտ 27,2012 13:10 Share

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ անդամ  Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած որոշ հայտարարություններին, ասաց, թե «Ժառանգությունը» երբեւէ ընդդիմության կամ նրա ներկայացուցչի դեմ չի գործել, ինչպես հիմա փորձ է արվում ներկայացնել, նման որեւէ դեպք ու բացառություն չի եղել. «Մենք 10-րդ ընտրատարածքում մեծամասնական առաջադրում չարեցինք, որովհետեւ հայտնի էր, որ այնտեղ առաջադրվելու ցանկություն ունի Խաչատուր Սուքիասյանը, իսկ «Ժառանգությունը», բնականաբար, չէր կարող իր ընդդիմադիր գործընկերոջ դեմ քայլ կատարել: Ինչ վերաբերում է թիվ 7 ընտրատարածքին՝ այնտեղ Փաշինյանի առաջադրման մասին որեւէ խոսակցություն չկար: Ու ընդհանրապես՝ այս տարիների ընթացքում «Ժառանգությունը» միշտ էլ պաշտպանել է ընդդիմության շահերը, ինչպես դա եղավ 2009-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ մենք հարթակը թողեցինք ՀԱԿ-ին»:

Կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031