Այսօր Aravot.am-ի հետ զրույցում գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 41 ընտրատարածքում, իր հակառակորդի` ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի մասին իր ունեցած տեղեկատվությունը փոխանցեց. «10 հազարական դրամ արդեն բաժանում է: Բայց իզուր, որովհետեւ ինչ կաս` մարդիկ արդեն տեսել են այս 15 տարվա մեջ: Մարդիկ փողը վերցնում են, ընտրում են իրենց ուզածին: Հարցն այն է, թե այս անգամ ինչ հրահանգ կտան հանձնաժողովների նախագահներին, իրենց վարչական լծակներին, թե Դավիթ Հակոբյանի նկատմամբ ագրեսի՞վ քաղաքականություն դրսեւորեն, թե՞ ոչ: Ես իմ ձայները ստանալու եմ, մինիմում 20 հազար ձայն ես կստանամ»:

Այս անգամ մարքսիստը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, անձամբ հանդիպելու է իր ընտրողների, ժողովրդի հետ, բայց ոչ թե խորհրդարանական ընտրություններին մանդատ ստանալու համար, այլ, իր խոսքերով` «Նախագահական ընտրություններից առաջ նրանց կարծիքը իմ մասին շոշափելու համար, այ, այն ժամանակ ֆինանսները ես քեզ կասեմ` ինչքան եմ դնում: Այն ժամանակ տվողներ կլինեն: Եթե շանը տեր կա` գելին էլ Աստված կա, մի բան կգտնենք, բայց առայժմ դրա կարիքը չունենք»:
«Փաստարկ» ակումբում Դավիթ Հակոբյանը վստահեցրեց, որ թիվ 41 ընտրատարածքում գաղափարական առումով հավակնորդ չկա. «Ես մի օր հանդգնեցի զանգահարել իմ մտերիմներին Իջեւան,հացրեցի, թե что про нас болтают там в обществе, перед выборами,այնտեղից ասացին հնաբնակները անընդհատ կրկնում են երկու ֆրազ` «Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած: Որին նախապատվությունը կտա ազգը,այնտեղ էլ կորոշվի նրա հասարակական գիտակցությունը»:
Կարդացեք նաև
Դավիթ Հակոբյանն այս անգամ նոր կարգախոս է ընտրել` վերականգնել շրջանների քաղաքական անկախությունը, դարձնել վարչատարածքային միավորներ նախկին 40 շրջանները. «Որովհետեւ մարզկենտրոններում թալանվում են ֆինանսները, իսկ ռայոնները վերածվել են էլեմենտար գյուղերի` մարզպետարաններին հպատակ: Այնպես որ, օրինակ, Շամշադին, Իջեւան, Նոյեմբերյան նախկին շրջանները իրենց առանձին բյուջեով, ենթակառուցվածքներով պիտի վերականգնվի, ՍԴ-ում փոփոխություներ կմտցվի: Ես հետաքրքրվել եմ, նրանց հետաքրքրում է ոչ Ղարաբաղի հարցը, այլ` 2 պրոբլեմ` հենց վարչատարածքային հարցը եւ ագրարային պրոբլեմները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































