Մարտի 31-ին պարզ կդառնա` Պարույր Հայրիկյանի գլխավորած Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) կլուծարվի՞, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց պարոն Հայրիկյանը` նշելով, որ նման որոշում կկայացի ԱԻՄ ներկայացուցիչների խորհրդի ընդլայնված նիստում: Ըստ Պարույր Հայրիկյանի` նման որոշման պատճառն այն է, որ իրենց կուսակցությունն այլեւս չի մասնակցում քաղաքական գործընթացներին, օրինակ, ընտրություններին:
Անակնկալ այս հայտարարությունը պարոն Հայրիկյանն այսօր արեց հանդիպման վերջում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: