Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ, բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կոչ անելով խտրականություն չդրսեւորել հաշմանդամություն ունեցող այն դիմորդների նկատմամբ, որոնք ուզում են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի պետական բուհերում եւ սովորել պետպատվերի շրջանակում: Նախաձեռնող խումբը, որոնց միացել են նաեւ ոչ հաշմանդամ մարդիկ, իրենց մտահոգությունն են հայտնում, որ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ անձիք, անվճար ուսուցման համակարգ ընդունվելու համար պետք է բժշկաuոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կողմից եզրակացություն ներկայացնեն այն մասին, որ տվյալ մասնագիտությունը հակացուցված չէ անձին:
«Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող դիմորդը նախ պետք է թույլտվություն ստանա իր ուզած մասնագիտությամբ սովորելու համար, այլապես նրա դիմում-հայտը չի ընդունվի: Այս պահանջը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը հակասում է կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական իրավական փաստաթղթերին:
Ժամանակն է, հրաժարվել այդ ամոթալի պահանջից, որը խտրականության դրսեւորում է հաշմանդամություն ունեցող դիմորդի նկատմամբ: Ոչ ոք իրավունք չունի անձի փոխարեն որոշում կայացնելու և կանխորոշելու նրա հետագա կենսակերպը»: Նրանք պահանջում են վերանայել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 105.1 կետը եւ հրաժարվել բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացությունը պահանջելուց. «Տվյալ եզրակացությունը միայն խորհրդատվական բնույթ է կրում եւ այն չպետք է սահմանափակի մարդու իրավունքը միայն այն պատճառով, որ նա հաշմանդամություն ունի»:
Հ. Գ. Հայտարարության տակ ստորագրել են մի քանի տասնյակ երիտասարդներ:
Կարդացեք նաև
- Զարուհի Բաթոյան
 - Գևորգ Քեհյան
 - Ռուզան Բադալյան
 - Տիգրան Աբաջյան
 - Արա Հարությունյան
 - Լիլյա Կարապետյան
 - Արեն Ապիկյան
 - Անահիտ Գասպարյան
 - Անահիտ Խալաֆյան
 - Արմինե Գրիգորյան
 - Մարիամ Սարգյան
 - Անի Վարդանյան
 - Գևորգ Թումանյան
 - Լուսինե Սաղումյան
 - Վարսեր Զաքարյան
 - Նելլի Փայտյան
 - Մուշեղ Հովսեփյան
 - Մերի Ալեքսանյան
 - Սուրեն Սարուխանյան
 - Սոֆյա Հակոբյան
 - Տիգրան Առաքելյան
 - Արաքս Հոխիկյան
 - Անի Քոչար
 - Կարինե Գրիգորյան
 - Լուսինե Գրիգորյան
 - Մանե Մադոյան
 - Լուսինե Գուրգենյան
 - Ագնես Գասպարբեկյան
 - Արփինե Խաչատրյան
 - Անի Պետրոսյան
 - Ժենյա Մեհրաբյան
 - Արման Մուշեղյան
 - Արմինե Կարախանյան
 - Անահիտ Քալանթարյան
 - Աղավնի Եղիազարյան
 - Անի Սմբատյան
 - Դավիթ Մելիքսեթյան
 - Աշխեն Թանդարյան
 - Իզաբելա Ալեքսանյան
 - Հասմիկ Համբարձումյան
 - Սոֆիա Հովսեփյան
 - Արծրուն Ներսիսյան
 - Մանե Գրիգորյան
 - Սամվել Մխիթարյան
 - Հայկ Մկրտչյան
 - Դավիթ Պողոսյան
 - Աննա Ավետիսյան
 - Անուշ Մուրադյան
 - Արմինե Հովհաննիսյան
 - Անուշ Առաքելյան
 - Սերինե Հարությունյան
 - Նարեկ Հայրապետյան
 - Հասմիկ Թուրշուջյան
 - Անի Հակոբյան
 - Տիգրանուհի Դավթյան
 - Փարյան Փառանձեմ
 - Անահիտ Գևորգյան
 - Վարդան Ավագյան
 - Արուս Հարությունյան
 - Վերոնիկա Ավետիսյան
 - Սիրարփի Հայրապետյան
 - Լաուրա Հոլիկյան
 - Գարիկ Ավետիսյան
 - Արմինե Սահակյան
 - Անուշ Մուրադյան
 - Արփինե Բադալյան
 - Արաքս Ադամյան
 - Ռոզա Մարտիրոսյան
 - Սոնա Նահապետյան
 - Արևիկ Ղարիբյան
 - Անի Ավետյան
 - Արսինե Ավետյան
 - Լաուրա Անտոնյան
 - Կոմիտաս Բաղրամյան
 - Մելինե Անտոնյան
 - Սոֆյա Գալստյան
 - Կարեն Անտոնյան
 - Մարիամ Մուղդուսյան
 - Հայկուհի Բարսեղյան
 - Անի Գալստյան
 - Աննա Բալյան
 - Նոնա Մակարյան
 - Լիլիթ Եղիազարյան
 - Տաթևիկ Եղիազարյան
 - Գայանե Շահբազյան
 - Կարեն Փալանջյան
 - Արտաշես Հովհաննիսյան
 - Ռուդոլֆ Զաբրոդին
 - Քրիստինե Վարդանյան
 - SL Հարութ Ղազարյան
 - Սուսաննա Թադևոսյան
 - Նարինե Սուսլիյան
 - Հայկ Հովհաննիսյան
 - Սահակ Թադևոսյան
 - Արփինե Զարգարյան
 - Հասմիկ խաչերյան
 - Սամվել Հովհաննիսյան
 - Աննա Ավագյան
 - Արտակ Համբարձումյան
 - Նաիրի Մելքումյան
 - Արմինե Բաբայան
 - Հասմիկ Միրզոյան
 


















































         
         
         
                                
                                
                                
                                
                                
                                