Ս.թ. մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված համատեղ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառակերության դեպք:
Քաղաքացի Հ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար կաշառք գումար ստանալու պահին, ձերբակալվել է Երևանի «Կենտրոն» Ոստիկանության բաժնի, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Հովսեփյանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախապատրաստվում են նյութեր Ա. Հովսեփյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր-ի 311 հոդվածի /կաշառք ստանալ/ հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: