Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսայանը հրապարակել է իր գնահատականը՝ ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության 2011թ. գործունեության վերաբերյալ։ Ըստ օմբուդսմենի՝ «որոշ դեպքերում հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»։ Իսկ ԱԱԾ-ում «սահմանային անցակետի տեսուչները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերին ընդունված թիվ 821 որոշման պահանջները, վերցրել են քաղաքացու անձնագիրն առանց դրա հիմքերն ունենալու (առկա է եղել ենթադրաբար կեղծ վիզա կամ այլ պատճառ)՝ հետագայում հրաժարվելով այն վերադարձնել։ Հետագա խնդիրներից խուսափելու համար նշված քաղաքացիները չեն ցանկացել իրենց գործերին ընթացք տալ»։
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գնահատականներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: