Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Անդրեյ Արշավինը ավտովթարի է ենթարկվել:
«Fonatka.ru»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Էնգելսի պողոտայում: Կատարվածի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի ասվում: Սակայն հայտնի է, որ նա «Զենիթի» հետ եղել է ուսումնամարզական հավքում: Ֆուտբոլիստը չի տուժել, իսկ ահա նրա ավտոմեքենան վնասվել է՝ ստանալով թեթեւ քերծվածքներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: