
Առայժմ միայն Երեւանի բնակիչների դռներն են թակում 15-16 տարեկան աղջիկ-տղաներ եւ խնդրում մարդկանց անձնագրի համարները: Ոչինչ չեն խոստանում, չեն առաջարկում, միայն արձանագրում են թվերը: Խղճալով, ափսոսալով կամ դժկամությամբ մարդիկ տալիս են համարը, որն իրենց համար սոսկ թիվ է, այդ երեխաների համար` 1000 դրամ:
Անձնագրի համար տվողներն այնքան հիմար չեն, որ ընտրեն այդ յուրօրինակ ակցիաների վարպետ կուսակցությանը կամ թեկնածուին: Այս պահին, սակայն, կարեւորը դա չէ: Կարեւոր է այն, որ այդ երեխաների առաջին վաստակը, փաստորեն, կեղծիքի շնորհիվ է:
Ինչո՞ւ եք փչացնում մատաղ սերնդին, ինչո՞ւ ձեր կառավարման տարիներին մարդկանց հետեւողականորեն հասցրիք մի քանի հազար դրամի համար դռնեդուռ ընկնելու այս իրավիճակին: Ի՞նչ սերունդ եք կրթում, ո՞ր արժեքներով եք դաստիարակում նրանց: Ի՞նչ են դառնալու նրանք վաղը, երբ հասունանան:
Կարդացեք նաև
Եվ բնավ պետք չէ զարմանալ, որ մեծանում է ուշքն ու միտքը աթոռին հառած կարիերիստ սերունդ, որի հիմնական նպատակը կուսակցությունների պատերի տակ քարշ գալն է` հարմար պահը բաց չթողնելու նպատակադրմամբ:
«Երկիր»


















































