«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ական մարզպետերն իրար հետեւից արձակուրդ մեկնելու մասին դիմումներ են ներկայացնում։ Նույն քայլին են դիմում նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետերը, քանի որ նրանք էլ ընդգրկված են իրենց կուսակցության՝ ԲՀԿ ցուցակում եւ հիմա համարվում են թեկնածու։ Երեկ արդեն արձակուրդ մեկնելու դիմում էր ներկայացրել նաեւ Արագածուոնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մեր հարցին՝ իր բացակայության հետեւանքով հնարավո՞ր է՝ պետական գործերը տուժեն, Սահակյանը նշեց. «Եթեգնումեմարձակուրդ, հոչե՞մմեկնելուՖրանսիա։Եսնորիցգնալուեմաշխատելու, ինչ–որխնդիրներլինեն, հարցէլլինի՝նորիցաշխատելուեմ»։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս ասաց, թե արձակուրդի ժամանակ իրեն փոխարինելու է փոխմարզպետ Արսեն Դարբինյանը։ «Բնականաբար, նաքարոզչությամբչիզբաղվի, քարոզչությամբկզբաղվիմիայնօրենքիսահմաններում, երբաշխատանքայինժամչիլինի»,- պարզաբանեց մարզպետը։
Նկատենք նաեւ, որ ՀՀԿ-ն իր կուսակից պաշտոնյաներին ամենեւին էլ պատգամավոր դարձնելու համար չի ընդգրկել համամասնական ցուցակում։ Նպատակը մեկն է. իրենց անուններով ոգեւորել մանր ու մեծ չինովնիկներին, որպեսզի ձայներ բերեն ՀՀԿ-ին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ օրենքի տեսանկյունից այդ պաշտոնյաները պարտավոր են արձակուրդ մեկնել, սակայն. «Քաղաքականառումովսաուղղակիվանդալիզմէ։Քանիորողջպետականպաշտոնյաներիհամակարգնայսօրկուսակցականացվածէ, այդդեպքումաբսուրդիէվերածվումքաղաքական, հայեցողական, քաղաքացիականպաշտոններիբաժանմանսկզբունքը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: