Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն ասել է.«նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել, եւ Հանրապետականն էլ արել է այն ինչ ցանկացել է, ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է»:
Արձագանքելով այս պնդմանը` ՀՀԿ մամլո խոսնակ, Ազգային ժողովի փոխնագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.«Եթե վերջերս մեծ ոգեւորությամբ «Բարգավաճ Հայաստանի անդամ» դարձած Վարդան Օսկանյանը կարծում է, որ այն ուժը, որին ինքը անդամակցել է` «Բարգավաճ Հայաստանը», վերջին չորս տարիներին զբաղված է եղել միայն ձեւականությամբ եւ ունեցել է բացառապես դիտորդի կարգավիճակ` դա իր խնդիրն է: Ես մեր կոալիցիոն գործընկերոջ մասին ավելի լավ կարծիքի եմ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: