Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդատերերի «աստղային պատերազմները»

Մարտ 31,2012 10:27

Սուլեյման Քերիմով

Ֆուտբոլային ակումբների սեփականատերերը համաշխարհային մեծության աստղերին գնելու համար աստղաբաշխական գումարներ են ծախսում:
Դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, որին պատկանում է Մախաչկալայի «Անժին», գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի առաջարկով պատրաստ է գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորեսին՝ 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարելով $ 56 միլիոն: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դաղստանում աչք են դրել նաեւ լոնդոնյան նույն ակումբի հարձակվող Դիդյե Դրոգբայի եւ «Տոտենհեմի» խաղացող Էմանուել Ադեբայորի վրա:

 

Շեյխ Մանսուր

Ավելի մեծ ախորժակ ունի «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրը, որը նպատակ է դրել Մադրիդի «Ռեալի» իր սիրելի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին գնել 80 միլիոն ֆունտ ստերլինգով: Եթե գործարքը կայանա, պորտուգալացին (նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015 թվականին)  իր նոր ակումբում շաբաթական կստանա 400-500 հազար ֆունտ ստերլինգ:

Ի դեպ, Շեյխ Մանսուրը հրավիրել է նաեւ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրիյոին, որն էլ «Ռեալի» ղեկավարությանն ակնարկել է, որ ակումբը կարող է թողնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031