Ամերիկյան Կի-Բիսկեյն քաղաքում կայացած տնօրենների խորհրդի նիստում այս հարցը դարձել է կանանց թենիսի միջազգային ասոցիացիայի ղեկավարության քննարկման առարկա, քանի որ ճչացող թենիսիստուհիների ձայնը խանգարում է մրցակիցներին եւ առաջ բերում հանդիսականի բացասական վերաբերմունքը:
Գործող թենիսիստուհիներից դա նախ եւ առաջ վերաբերում է վարկանիշային ցուցակը գլխավորող բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյին եւ ռուսաստանցի Մարիա Շարապովային, որոնց վրա բողոքները շատ են: Բայց թե ինչպե՞ս է WTA-ն այդ խնդիրը կարգավորելու, մեխանիզմների մանրամասները դեռ մշակված չեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: