
Միացյալ Թագավորության թագուհու խորհրդական, «Doughty Street Chambers» ընկերության ներկայացուցիչ Գևին Միլլերը նշեց, որ պետությունը պարտավոր է ապահովել իրավական ընտրությունների կազմակերպման համար համապատասխան դաշտ: Նա շեշտեց. «Խոսքն այստեղ ազատ ընտրությունների մասին չէ, որն իրականանում է ոչ օբյեկտիվ լուսաբանման ֆոնի ներքո: Պետք է խոսել իսկապես խոսքի ազատության ապահովման մասին, որի դրսևորումն է նաև հավաքների, ցույցերի կազմակերպումն ու անցկացումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է այս սկզբունքները: Իհարկե, ժողովրդավարությունը և ժողովրդավարական ընտրական համակարգը հնարավոր չէ մի քանի տարում ստեղծել: Օրինակ՝ Անգլիայում դա ստեղծվել է ընտրական իրավունքից զուրկ կանանց ինքնասպանությունների, թագավորների գլխատումների ճանապարհով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































