
Նշենք, որ այս հիվանդություններն արձանագրվել են, ըստ ԱՎԾ-ի, 0-14 տարեկաններից բարձր անձանց մոտ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2011 թվականի առաջին 2 ամիսների ընթացքում հոնորեայի ոչ մի դեպք չի եղել, իսկ այս տարվա հունվար-փետրվարին արձանագրվել է 3 դեպք:
Այս տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, 23 դեպքով ավելացել են սուր աղիքային ինֆեկցիաները: Իսկ վերին շնչուղիների ինֆեկցիաները, որոնք հավանաբար կախված են եղանակային պայմաններից, այս տարի նշված ժամանակահատվածի համեմատ ավելացել են 1,116 դեպքով, 12,724-ից դարձել են 13,840: Հետաքրքիր է, որ 21-րդ դարում քոսի դեպքեր էլ են լինում, նույնիսկ՝ ավելանում: Նախորդ տարվա առաջին երկու ամսում այս հիվանդության 26 դեպք է գրանցվել, իսկ այս տարի՝ 30:
Ըստ ԱՎԾ-ի, կան հիվանդություններ, որոնց թիվը նույնիսկ մի փոքր նվազել է: Օրինակ՝ վիրուսային հեպատիտների թիվը 43-ից դարձել է 25: Հեպատիտ Ա-ի 16 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 31-ի համեմատ: Իսկ հեպատիտ Բ-ն, նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ընդամենը 1 դեպքով է նվազել՝ 5-ից դարձել է 4:
Կարդացեք նաև
ԱՎԾ-ն մի քանի ուրախալի տվյալներ էլ է հրապարակել: Այս տարին սկսվել է ոջլոտության «անկմամբ»: Նախորդ տարվա հունվար- փետրվարի համեմատությամբ, այս տարի ոջլոտների թիվը 92 դեպքով նվազել է, 151-ից դարձել է 59: 2012-ի առաջին 2 ամսում սիֆիլիսի դեպք չի եղել, իսկ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում գրանցվել է 3 դեպք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































