Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:
Երևանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային Ժողովի Նախագահ Սամվել Նիկոյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: