Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, պարզվում է, անուղղելի լւսվատես է։ Այդ մասին դեսպանն ինքն է երեկ հայտարարել՝ հավելելով, որ միգուցե իր լավատեսությունը գալիս է նրանից, որ ինքը ամերիկացի է։ Ինչ խոսք, ԱՄՆ քաղաքացի, այն էլ բարձրաստիճան դիվանագետ լինելը լավատես լինելու համար բավականին հզոր փաստարկ է, սակայն տարօրինակ կերպով այն չէր գործում պարոն Հեֆֆերնին նախորդող գործընկերների դեպքում։ Իսկ ահա նրա լավատեսությունն ուղղակի աչք է ծակում։ Դեռեւս փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքում դեսպան Հեֆֆերնը բացառապես իր լավատեսության շնորհիվ «չարձանագրեց» լուրջ ընտրախախտումներ՝ ի տարբերություն «հոռետես» հրազդանցիների ու լրագրողների, որոնց աչքի առջեւ ընտրությունները կեղծվեցին։ Հիմա էլ, չնայած ընտրացուցակների խայտառակ ուռճացմանը, իշխանության կողմից պետական լծակների ապօրինի կիրառմանն ու արդեն իսկ բաժանվող ընտրակաշառքին, ԱՄՆ դեսպանը կարծում է, որ. «Երբազատուարդարընտրություններանցկացնելուհավաստիացումներենտրվում, ուդրանքգալիսենամենաբարձրմակարդակիցուայդպիսիհստակությամբ, մենքենթադրումենք, որդրանքկկատարվեն»։Միեւնույն ժամանակ, Հեֆֆերնը հարկ է համարում նկատել, որ. «Այդամենըկյանքիկոչելըմիայննախագահիխնդիրըչէ, դրանումիրենցդերակատարությունըպետքէունենանընդդիմադիրքաղաքականուժերը, քաղաքացիականհասարակությունըեւլրագրողները»։ Հասկացա՞ք։ Նախագահը կարող է եւ շատ ուզենա իրականացնել ազատ ու արդար ընտրություններ, բայց եթե ընդդիմությունն ու լրագրողները չցանկանան ունենալ իրենց դերակատարումը, խեղճ Սերժ Սարգսյանը միայնակ ինչ անի։ «ԱԺընտրություններիհանդեպլուրջթերահավատությանփոխարենկատարեքաշխատանքիձերմասը»,- ասում է լավատես դեսպանը։ Ասել է թե՝ իզուր տեղը մի՛ բողոքեք, մեկ է՝ արդեն որոշված է, որ ԱԺ ընտրություններին ԱՄՆ-ի գնահատականը լինելու է «լավատեսական», իսկ եղած թերությունների դեպքում էլ առաջ է մղվելու՝ «միայն նախագահի խնդիրը չէ» թեզը։ Ի դեպ, իր ղեկավարի ասածը երեկ բառացիորեն կրկնել է նաեւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը։ «Միայնկառավարությունըչէ, որպետքէապահովիազատեւարդարընտրություններ, դանաեւԶԼՄ–ներիեւքաղաքացիականհասարակությանխնդիրնէ։Մենքայսհարցումչեզոքենք, ժողովուրդըպետքէպահանջի»,- ասել է Անդերսենը՝ այդպիսով առավել ակնհայտ դարձնելով այն, որ ԱՄՆ-ը այս հարցում «ձեռքերը լվանում է»։ Այս դիվանագետը, սակայն, առավել քան թափանցիկ է արտահայտվել՝ հայտարարելով «Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ»։ Փաստորեն, ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններին ասում է՝ մինչեւ ընտրությունների օրն ինչ ուզում եք՝ արեք, միայն թե «հենց քվեարկության օրն» այդ ամենն ավարտեք եւ ապահովեք «ազատ, արդար ընտրություններ»։ Այս ամենի մեջ ամենամտահոգիչը, սակայն, հետեւյալ հարցն է՝ ԱՄՆ-ի «լավատեսության» դիմաց ինչ գին են խոստացել վճարել ՀՀ իշխանությունները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: