Երեկ կայացավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) հիմնադիր նախագահ, ճարտարապետության դոկտոր, լուսահոգի Արմեն Հախնազարյանի «Արտազի երեք վանքերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը, որ ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնված Մեծ Հայքի երեք ամենահայտնի վանքերը, լույս է տեսել 700 տպաքանակով: ՀՃՈՒՀ նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ Արմեն Հախնազարյանի «Արտազի երեք վանքերը» գրքում ներկայացված են Սուրբ Թադեոսի, Ստեփանոս Նախավկայի եւ Ծործորի սուրբ Աստվածածնի վանքերը:
Հուշարձանագետը հավաստիացրեց, որ Արմեն Հախնազարյանը մի որոշ ժամանակ ապրել է Սուրբ Թադեոսի վանքում: Առաջիկայում կհրատարակվի գրքի անգլերեն տարբերակը: Գիրքը հանրագիտարանային «ձեւաչափով» է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: