Այսօր ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ընդունեցին Հայաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան,պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթային, Առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսին և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյին:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվեցին Հայաստանում մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին վերաբերվող խնդիրներ: ՀՅԴ անդամները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումները և ընտրությունների մասին իրենց գնահատականները: ՀՅԴ ներկայացուցիչներն ընդունեցին դեսպանի առաջարկը մասնակցելու ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումների շարքին:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհրդի մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: