
Լրագրողներից մեկի հարցին` այն, որ ՀԱԿ-ը միանգամից անվստահություն հայտնեց ու բացասական երանգավորմամբ սկսեց իր ելույթը , դա չի՞ նշանակում, որ այս կառույցն արդեն ապագա չի ունենա` պարոն Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, ես կարծում եմ, եթե ուզում են լավ ընտրություններ լինի, քաղաքական էլիտան իրենց հայտարարություններում շատ չափավոր պիտի լինի, որովհետեւ դա իջնում է մասսաների մոտ եւ անտագոնիզմ է ստեղծում` մեկը մյուսի նկատմամբ: Էնպիսի հրամայական տոնով էլ խոսում են, որ քաղաքական ուժերի նախագահները պետք է ստորագրեն, որ ընտրությունները լավ անցնեն,կարծեք թե որեւէ քաղաքական ուժ ուզում է, որ վատ անցնեն ընտրությունները: Խնդիրը վերաբերում է ոչ թե գնանք–տեսնենք, ով հանցագործություն կատարեց` բռնենք տանենք, ինչպես իրենք են տրամաբանում, այլ միջոցներ ձեռնարկել, որ այդ հանցագործությունը տեղի չունենա»: Հարցին, իսկ այդ հանցագործությունն ո՞վ է կատարելու` պատասխանեց. «Երկու հոգի Հանրապետականից, 17 հոգի` ՀԱԿ–ից, 1 հոգի ԲՀԿ–ից եւ այդպես շարունակ, սա ժողովուրդ է, անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվում միշտ էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































