Ինչպես Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, այսօր Քաղաքագետների միությունում առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները քննարկել են միջկուսակցական շտաբ ձեւավորելու հնարավորությունը: Այս քննարկման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նաեւ կոչ էր արել իր գործընկերներին՝ ստորագրել մեկ այլ փաստաթուղթ եւս, որն ուղղված կլինի ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ցանկը: Այս փաստաթղթին նույն պահին միացել է միայն ՀՅԴ-ն:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունում հարցը դեռ պիտի քննարկվի, թե ե՞րբ՝ հստակ չէ:
«Ժառանգության» նախընտրական շտաբից եւս Aravot.am-ին փոխանցեցին, թե այդ հարցն այսօր չեն քննարկել, բայց դրան անպայմանորեն կանդրադառնան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: