
Միաժամանակ, Վլադիմիր Կարապետյանը թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից պաշտոնապես չի տեղեկացվել բողոքի բովանդակության մասին:
Թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը կներկայացնի իր փաստարկները եւ մամուլին մեկնաբանություններ կտա՝ հանձնաժողովի նիստից հետո, երբ տեղեկանա խնդրո առարկային եւ լսի բողոքողին»:
Նշենք, որ Սամվել Ֆարմանյանի դիմում-բողոքը վերաբերում է նրան, թե Վլադիմիր Կարապետյանը խախտում է քարոզչության համար սահմանված կարգը: Tert.am-ը հայտնել է, որ ըստ Սամվել Ֆարմանյանի շտաբին հասած տեղեկությունների՝ Վլադիմիր Կարապետյանը՝ խախտելով քարոզչության համար սահմանված կարգը, ոչ միայն ժամանակից շուտ քարոզչություն է սկսել, այլ նաև դա իրականացրել է դրա համար չսահմանված վայրերում։ Դրանց վրա բացակայում են նաև համապատասխան տեղեկությունները՝ տպաքանակի, տպագրությունն իրականացնողի մասին, ինչն ԸՕ 20-րդ հոդվածի կետերից մեկի պահանջ է: Մասնավորապես, ըստ 6-րդ կետի՝ Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
Վլադիմիր Կարապետյանն էլ հայտնել էր, որ տարածված նյութերը ոչ թե նախընտրական բուկլետներ են, այլ ծանոթության թերթիկներ: «Եթե ես ասում եմ՝ եկեք, ծանոթանանք, ի՞նչն եմ խախտում»,-ասել էր նա՝ նշելով, որ այդ նյութում որևէ նախընտրական ծրագիր, «որևէ բան չկա»:


















































