
Լրագրողներին հետաքրքրեց՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Ողջ տարվա ընթացքում ամեն ինչ այնքան վատ էր, որ հիմա չեմ վախենում: Ես գտնվում եմ իրավական շերտում, որտեղ ինձ պաշտպանված եմ զգում: Իհարկե, մեկ-մեկ այդ պատճառով ձանձրալի ենք դարձել»:
Կ. Անդրեասյանը պատասխանելով այն հարցին, թե որքանով են կուսակցություններն իրենց ծրագրերով միտված լուծել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները, ասաց. «Մարդու իրավունքներին վերաբերող շուրջ 200 խնդիրներ են գրանցվել, և մենք մեր տարեկան զեկույցը ուղարկել ենք բոլոր կուսակցություններին: Բայց քաղաքական ուժերը դեռ զբաղված են շտաբաշինությամբ: Եթե այսպես շարունակվի, ապա կամ դա կնշանակի, որ մարդու իրավունքների մասին խոսելը հետաքրքիր չէ, կամ այս առումով, ըստ կուսակցություների՝,խնդիրներ չկան»:
Կանխատեսումներ անելով՝ Կ. Անդրեասյանը նշեց, որ մայիսի 6-ը լինելու է խաղաղ ժպիտների և ցինիզմի կրկնապատկման օր:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































