Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյանը վկայում է ընտրակաշառքների մասին (Տեսանյութ)

Ապրիլ 06,2012 16:04

«Մարդու տեսակ կա , որ նամուս ունենա՝ արեւի հետ դուրս չի գա: Իմ ընտրատարածքում ամենաակտիվ ընտրակաշառք բաժանող ու անձնագրեր հավաքողը «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներն են, բայց հենց իրենք են կոչ անում պայքարել ընտրակաշառքների դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը .«Եթե պետք եղավ՝ կհրապարակեմ կոնկրետ ընտրակաշառք հավաքողի անունը , գիտեմ՝ ով է հավաքել»:

Պարոն Մակեյանին շատ են զայրացրել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի՝ «պայքարել քաղաքական այն ուժերի դեմ, որոնք փողով ուզում են գնել մեր երեխաների ապագան, պայքարել ընտրակաշառքների դեմ» ու նման այլ հայտարարությունները. «Վստահ եմ, որ այսօր ընտրակաշառքի աժիոտաժ է: «Օրինաց երկիրը» իրենց վրա մնացած, փչացած, Արթուր Բաղդասարյանի գործարանի ջեմերն է բաժանումՆրանք նույն բանն ավելի վատ ձեւով են անում, ինչ «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետական կուսակցությունները, բայց փորձում են կույս ձեւանալ: Լավ հայտարարում են՝ 170.000 անդամ ունեն, վաղը, որ 17.000 ձայն չհավաքեցին, ինչ են ասելու՝ որտե՞ղ է իրենց 170.000-ը»:

Պարոն Մակեյանը նաեւ անդրադարձավ ընտրացուցակների ուռճացված թվերին ու դրա մեջ մեղադրեց իշխանություններին: Նա նաեւ ասաց, թե կեղծված ընտրացուցակների դեմ ինչպես է պայքարելու ՀԱԿ-ը: Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30