
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ-ի այս քայլը մեկնաբանելով ավելի վաղ ասել էր` այդպես վարվեցին, որ խորհրդարանական ընտրություններում հինգ տոկոսը հաղթահարեն: Մհեր Շահգելդյանն այսպես հակադարձեց Հմայակ Հովհաննիսյանին. «ՕԵԿ-ը հինգ տոկոսի հաղթահարման որեւէ խնդիր չունի: Մենք բազմիցս ասել ենք, որ մեծացնելու ենք մեր ներկայությունը: Իր մեկնաբանությունները` իր մեկնաբանություններն են»:
Մհեր Շահգելդյանը չցանկացավ պատասխանել կոալիցիոն գործընկերոջ` ԲՀԿ-ի, ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ միասին ընտրությունների վերահսկման համատեղ շտաբ ձեւավորելու առաջարկին միանալը, ինչն այդքան ցավագին ընկալվեց ՀՀԿ-ի կողմից:
ՕԵԿ փոխնախագահը չցանկացավ մեկնաբանություններ անել նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարություններին: «Այդ առիթով հարցերն Օսկանյանին ուղղեք»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան


















































