Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 21 ընտրատարածքի թեկնածուին ծեծողն ու ինքնաբացարկի հասցնողը ՀՀԿ-ից է (Տեսանյութ)

Ապրիլ 10,2012 14:32

«Մխոյանին ինքս չեմ ճանաչում, բայց մի փաստաթղթի տակ կարող եմ ստորագրել, դա ՀԱԿ-ի հետ ոչ մի կապ չի կարող ունենալ, հանրապետությունում նման գործողություններ իրականացնող մի կուսակցություն կա՝ դա ՀՀԿ-ն է,- Aravot.am-ի հետ զրույցում օրեր առաջ թիվ 21 ընտրատարածքում ծեծված ու ինքնաբացարկի դիմած պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ կատարված դեպքին անդրադառնալով՝ վստահեցրեց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը,- Մի բան եղել է, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը Բելառուսից կամ Միացյալ նահանգներից եկել է Մխոյանին ծեծի ենթարկել՝ թեկնածությունը հանելու համար»:

Պարոն Եղիազարյանն այս կերպ բացատրեց Մխոյանի հետ տեղի ունեցածը՝ հաշվի առնելով, որ այդ նույն 21 ընտրատարածքում Մխոյանի մրցակիցները ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էին:

Անդրադառնալով 27 ընտրատարածքում իր մրցակիցներին՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներին, վստահեցրեց, որ ինքը բացարձակ առավելություն ունի նրանց նկատմամբ ու առավելությունը միայն հասակի ու տարիքի մեջ չէ. «Ի տարբերություն նրանց, ես այս իշխանության մասնիկը երբեք չեմ եղել, ինչի համար հանգիստ խոսում եմ այսօր: Իմ ընտրատարածքում կա ծայրահեղ աղքատության հասցրած գյուղացի եւ եթե ինձ հարցնեն՝ ինչպես գյուղացին հասավ այդ վիճակին, կպատասխանեմ՝ այդ վիճակին բերեցին գյուղացուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30