Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սերժ Սարգսյան, առաջ, ռադդ քաշի»

Ապրիլ 10,2012 18:03

Այսօր Օհանավանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները բարձրախոսներով ընդհատեցին այն, հայտարարելով, թե հավաքն ապօրինի է, բայց քանի որ այն խաղաղ է, թույլատրում են անցկացնել: Նիկոլ Փաշինյանը այս առնչությամբ իր ելույթում նշեց. «Ոստիկանական մեքենան իր հաղորդումով ցույց տվեց, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը 2008-ին նախագահական ընտրություններում «Առաջ Հայաստան» ասելով: Էդպիսի բան մինչեւ հիմա չի եղել, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում որեւէ հանդիպում համարվի ապօրինի: Էսպես շարունակվելու դեպքում Սերժ Սարգսյանը արդեն օդը շնչելն էլ արտոնությամբ է դարձնելու: Գյուղապետարանից պիտի գնանք փաստաթուղթ վերցնենք էդ օրվա համար, որ մինչեւ իրիկուն շնչենք: Սերժ Սարգսյան, դու քեզ ընդհանրապես ձեռ ե՞ս առել, էդ ի՞նչ ես անում ու ինչո՞վ ես զբաղված: Հիմա քեզ պիտի Հայաստանը ասի՝ առաջ, ռադդ քաշի, արդեն ներվեր չկա: Ապօրինություն են ման գալիս, ապօրինությո՞ւն եք ուզում, հարգելի ոստիկաններ, տեղը ասեմ՝ գնացեք քննեք, թե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 4 միլիարդը ոնց ա թռցրել: Քննեք, թե Սերժի ախպեր Սաշիկը ոնց ա միլարդատեր դարձել կամ էլ հրապարակեք ձեռնարկ, թե ինչպես կարելի է ՊԱԶ-ի շոֆերների համար հինգ տարում հարստանալ: Էդ ձեռնարկը, որ հրապարակեք, Հայաստանը կդառնա աշխարհի ամենահարուստ երկիրը: Ապօրինությո՞ւն եք ուզում՝ քննեք, թե Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյում ոնց է միլիոնների կոն դնում: Իմիջիայլոց, գնացեք Վիկտոր Դալլաքյանին էլ էդ գործով վկա ներգրավեք. Youtube-ում կադրերը կան: Ինքն է պատմում, թե ոնց է Սերժ Սարգսյանը թոշակառուների փողերը տարել Մոնտե Կառլոյում կոն դրել: Հիմա, ոստիկաններ, գնացեք, էդ պատգամավոր Դալլաքյանին որպես վկա ներգրավեք, իսկ Սերժիկ Սարգսյանին ու իր ախպերներին՝ մեղադրյալ: Այ երբ որ դա կանեք՝ նոր կգաք ձեր միկրաֆոնները կմիացնեք ու կասեք, թե ինչ ապօրինություն ենք արել: Մենք ապօրինի բան չենք անում եւ չենք անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30