Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիացի լուսանկարչի` Արցախին նվիրված աշխատանքն արժանացել է հեղինակավոր պարգևի

Ապրիլ 11,2012 11:00

 Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի  «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում», որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առևտրային կենտրոնը,  արժանացել է միջազգային հեղինակավոր պարգևի:

Թեյլոր-Լինդի աշխատանքում ներկայացված է ԼՂՀ-ում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեծապես տուժած տարածաշրջանի ժողովրդագրական կայուն զարգացումը:

Անաստասիա Թեյլոր-Լինդին տրամադրվելու է 10.000 ամերիկյան դոլարի չափով պարգևավճար և նա իր աշխատանքը ցուցադրելու է Սանտա-Ֆե,  Նյու –Մեքսիկո քաղաքներում: Նրան հնարավորություն է ընձեռվելու նաև ներկա գտնվել Սանտա-Ֆեի լուսանկարչական հավաքածուների ամենամյա դիտումներին, որտեղ հավաքվում են հարյուրավոր լուսանկարիչներ, խմբագիրներ և կազմակերպիչներ:

Մրցույթի հանձնախմբի անդամները ներկայացնում էին Դանիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները:  Մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ «անկախ այն վայրից, որտեղ կատարվել են հեղինակին հաղթանակ բերած լուսանկարները, այդ աշխատանքը շոշափել է համընդհանուր թեմաներ, այն ինչ-որ չափով միջազգային ծավալով վեր է հանում մեզ բոլորիս վերաբերող հիմնախնդիրներ»:

Լուսանկարները

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30