Երեկ, ապրիլի 10-ին Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և նույն օդանավակայանի ուղևորների և ուղեբեռների հատուկ զննման ծառայության աշխատակիցները զննման գոտուց գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևանի Նոր–Նորք վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Դավիթ Խաչատրյանն է։ Նա Երևան–Մոսկվա թիվ 1861 չվերթով պետք է մեկներ Մոսկվա, այնուհետև՝ Իսպանիա։ Նրա ճամփորդական պայուսակի զննման ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 2 ատրճանակ՝ իր պահունակներով և 1 հատ ատրճանակի պատյան ու «Մակարով» ատրճանակի փամփուշտներ։
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հայտնաբերված զենքերն ուղարկվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: