
Վթարի հետևանքով բժշկական հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, «Կրայսլերի» վրայից հանվել էին համարանիշները, ինչը ենթադրում է, որ «Կրայսլերը» սովորական քաղաքացու չի պատկանում։
Այս պահին դեպքի վայրում են նաև Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը և Երևանի քաղաքապետարանի Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Շտապօգնության բրիգադը մեկնելիս է եղել կանչով հասցե և միացված են եղել բոլոր ազդանշանները։ Հետևաբար «Կրայսլերի» վարորդը պետք է զիջեր Շտապօգնության մեքենային։
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
ՃՈ աշխատակիցների հանձնարարականով համարանիշները տեղադրվեցին «Կրայսլերի» վրա, որի համարանիշներն են՝ 39 ՈP 999։





















































