«Ա1+»-ի լրագրողը այսօր կայացած ասուլիսում Ռուբեն Հայրապետյանին տեղեկացրեց, որ Ավանի մանկապարտեզներից մեկի տնօրենն իրեն անձամբ հայտնել է, որ «Հարսնաքարում» Ռուբեն Հայրապետյանը հավաքել է Նորքի զանգվածների դպրոցների տնօրեններին եւ պատվիրել ընտրել Սամվել Ֆարմանյանին: «Դուքէլեքստախոս, ձեզասողներնէլ, որեւէմանկապարտեզիտնօրենչիկարողասել, որնույնիսկինձբարեւելեն, հնարավորչէտենցբան, դուքսուտեքասում, տենցբանչիեղել, ձեզհամարստելը, այո, հեշտէ, մանավանդմիշրջանակկա, որառանցորեւէխնդրիստումէ»,- լրագրողին ստախոսության մեջ մեղադրեց ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանը, թեեւ հավելեց, որ Սամվել Ֆարմանյանն իր կուսակիցն է, եւ ինքը իր ծանոթներին կարող է հորդորել` ձայն տալ նրան:
Սակայն, այ, օրինակ, Տիգրան Արզաքանցյանի համար նա որեւէ մեկին ոչինչ չի հորդորի, քանի որ «չիճանաչում» եւ «տեղըչիբերում», թե ո՞վ է դա: Փոխարեն «շատ լավ ճանաչում է» եւ կարող է երաշխավորել, ասենք, Մանվել Բադեյանի համար: Դե, իսկ Սամվել Ալեքսանյանն իր լավ ընկերն է, որի հաշվեհամարին ինքը նույնիսկ 50 հազար դրամի փոխանցում է արել` «դրանիցավելիչունեի»: Բայց Սամվել Ալեքսանյանը փոխադարձ ներդրմամբ հանդես չի եկել: Դրանից Ռուբեն Հայրապետյանը չի նեղացել.«Ինքըբազմազավակհայրէ, չպիտիշատծախսի»:
Չնայած Սամվել Ալեքսանյանը Ռ.Հայրապետյանի ընկերն է, սակայն պարոն Հայրապետյանն ասում է, որ կդադարեր հարգել Ս.Ալեքսանյանին, եթե վերջինս ընդուներ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Ն.Փաշինյանի` բանավեճի հրավերը, քանի որ «չպիտի Ալեքսանյանը գնա հավասարվիՆիկոլի հետ, ինքը հազարավոր աշխատողներ ունի, թող դրանցից մեկի հետ բանավիճի Նիկոլը: Լեզվի արագություն ունենալը, արագ-արագ մարդկանց վիրավորելը կամ մականունները հնչեցնելը, չի նշանակում որ խելոք է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: