
Պարոն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հրավիրելու իր առաջարկին` Aravot.am-ին ՀԱԿ խոսնակի ասածին, թե Ռուբեն Հայրապետյանը ռազբորկաների է կարող մասնակցել: Նա ասաց. «Տարիներ շարունակ Լեւոն Տեր–Պետրոսյանը շփվել է ինձ հետ, իր տղային է ուղարկել ինձ հետ շփվելու: Եթե դա ռազբորկա է եղել, ուրեմն` բանավեճն էլ է ռազբորկա: Ուղղակի այդ մարդը չունի այդքան ազնվություն, որ իր լեզվանի աշակերտներին ասի, թե տարիներ շարունակ ինձ հետ ինչ «ռազբորկաներ» է արել»:
Լրագրողի հարցին` կա՞ քաղաքական գործիչ, որը պետք է ամաչի ձեզ հետ շփվելուց, պարոն Հայրապետյանը պատասխանեց.«ՀԱԿ–ը ծերից ծեր պիտի ամաչի` ինձ տեսնելուց»: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ազգային ժողովում միասին աշխատանքը` հարցին պատասխանեց.«Պատկերացնում եմ, որ ամոթխած կգան, կմտնեն, կգնան կնստեն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































