
Ելույթ ունեցան նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը: Արամ Մանուկյանը նշեց, որ «պառլամենտում մի 60 դեպուտատ կա, որ տառերը չգիտի: Մեր շրջապատում դուք գիտեք մարդիկ չկա՞ն, որ ասում են՝ Լֆիկը լավ տղա ա, Նեմեցն արժանի ա, մարդիկ էնքան միամիտ են ու մտավոր հետամնաց, որ մտածում են՝ էդ փողը վերցրել են՝ բարոյական չի իրենց ձայն չտալը: Իմ ընտրատարածքում մի հատ դուքանչի կա, 4 կուսակցություն է փոխել»:
Հրանտ Բագրատյանն էլ եղվարդցիներին տեղեկացրեց, որ երեկ Շիրակի մարզում ՀՀԿ-ն գյուղերում մասսայական 10 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել. «Եթե թոշակը 30 հազար չլինի, թամահ կկանգնե՞ն էդ տասը հազարին»: Հրանտ Բագրատյանն անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա վարած տնտեսական քաղաքականությանը, ասաց. «Տիգրան Սարգսյանը նույն Միկիտան Սաքոյի կերպարն է: Ում անունը Սաքո է, թող չնեղանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































