
Մեր մյուս հարցին՝ Աբովյանում ընտրողների հետ հանդիպումը ի՞նչ ցույց տվեց, Ա. Ավագյանը պատասխանեց . «Բոլորն էլ հետաքրքրված էին, քանի որ շատերը կարծում էին, որ կուսակցությունը նոր է բացվել: Այնինչ այն հիմնադրվել է 2000-ին, ու քանի որ անդամները հիմնականում մտավորականներ են եւ զբաղված են գիտական աշխատանքով, հանրության հետ հաճախակի հանդիպումներ ունենալու ժամանակ չեն ունեցել»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այն հիմնական պատճառը, որի համար ընտրողը հենց իրենց պիտի ձայն տա: Մամուլի քարտուղարը պատասխանեց. «Կուսակցությունն իշխանամետ չէ, այն կենտրոնամետ է, պետականամետ»: Մեր դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունն էլ է հայտարարում, որ պետականամետ է, Ա. Ավագյանն այսպես արձագանքեց. «Հանրապետական կուսակցությունը աՆՐհ
իշխանամետ է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ երկար տարիներ կառավարում են ու մարդիկ որոշ դժգոհություններ ունեն այս կուսակցությունից»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի մյուս դիտարկմանը, թե «Միավորված հայեր» կուսակցության նման դեռեւս ոչ շատ հայտնի քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին խրախուսվում է իշխող կուսակցության կողմից՝ մյուսներից այդ կերպ ձայներ փախցնելու պատճառով, Ռ. Ավագյանն այսպես արձագանքեց. «Նման բան լինել չի կարող: Մեր մասնակցությունը ընտրություններին զուտ նրա համար է, որ գիտնականները մասնակցեն օրենքների ընդունման գործընթացին, որպեսզի այն տեղի ունենա ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակով»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































