Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ կրակոցների անվան տակ մեր վրա միլիցիա են բերում»

Ապրիլ 14,2012 17:34

Aravot.am-ը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրեց, թե Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում բնակչությունը  ի՞ նչ տեսակ ընտրություններ սպասի` կրակոցներո՞ վ: «Թիվ 34 ընտրատարածքում չի լինի կրակոցներով ընտրություններ, սա 2008 թվականի ձեռագիրն է. սուտ կրակոցների անվան տակ ժողովրդի մեջ արհեստական  լարվածություն  ստեղծել, հետո արդարացնել ընտրությունների օրը մեր վրա միլիցիա բերելու տարբերակը: Մենք 2008 թ.-ին էս ամեն ինչը լավ հասկացել ենք, 2012–ին առավել ևս լավ հասկանում ենք, որ էս լարվածությունը  արհեստական, մտացածին ծրագիր է` իբր կրակոցներ են լինելու, սպանություն է լինելու, հլը տեսեք օրերը մոտենան, ինչեր են լինելու թիվ 34 ընտրատարածքում: Նորից եմ կրկնում`դրանով արդարացնում են վերջին օրերին ոստիկանական շքերթը, նմանատիպ ընտրություններ անցկացնելու տարբերակը, թե մենք ինչ –որ մեկի պատվերով չենք եկել էստեղ, մենք  վտանգը ռեալ տեսնելով ենք եկել այստեղ, այդ ամեն ինչը կարգավորելու»:
Հիշեցնենք, որ պատգամավորը 2008 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այսինքն ընտրապայքարի էր դուրս եկել Վարդան Ղուկասյանի դեմ, և ընտրությունների օրը Գյումրին ոստիկանախեղդ էին արել. հանրապետության տարբեր մարզերից ոստիկանության բոլոր աշխատողներին, ընդհուպ մինչը հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությանը,  բերել էին հանրապետության երկրորդ քաղաք:Սա իրավապահները բացատրում էին նրանով, որ թեժ ու վտանգավոր  մրցակցություն  է սպասվում, հետևաբար և պետք է խիստ  հսկողություն սահմանել:
Նշենք, որ այս անգամ թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական պատգամավորը նորից խորհրդարան մտնելու համար կպայքարի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի դեմ:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30