Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել, իսկ այժմ` նաեւ ավտոարշավի թիմի սեփականատեր Պամելա Անդերսոնը, որոշել է մի քիչ էլ հարստանալ` վաճառելով իր գլխավոր արժանիքները: Նա աճուրդի է հանել կրծքերը, ավելի ճիշտ` սիլիկոնե իմպլանտանտները: Բանն այն է, որ հերթական ստուգման ժամանակ, պլաստիկ վիրաբույժը նրան խորհուրդ է տվել հին կրծքերը փոխել նորով: Բայց Անդերսոնը չի ցանկանում դրանցից հենց այնպես հրաժարվել:
Հիմա նրա երկրպագուները կարող են ձեռք բերել այն եւ շոշափել: Բայց դրա համար պիտի կլորիկ գումար վճարել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: