«Եթե պարոն Ծառուկյանն այսօր այդքան ինքնավստահ քարոզում է իր կուսակցությունը ու իր ընտրատեղամասում մենակ է մնում, դա պատիվ չի բերում իրեն ու իր հեղինակության վրա է անդրադառնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկներին: Հիշեցնենք, որ 28 ընտրատարածքում ինքնաբացարկի էր դիմել Գագիկ Ծառուկյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Արմեն Ավդալյանը:
«Ինչ-որ մեկը դնում է մի օլիգարխի դեմ, հետո հանում է թեկնածությունը ու այդ օլիգարխը մնում է մենակ, որը պատիվ չի բերում ոչ Ծառուկյան Գագիկին, ոչ էլ մի շարք այլ օլիգարխների: Ես կուզենայի, որ պարոն Ծառուկյանը ընտրապայքարում արդար հաղթեր… այդ ժամանակ ես իրեն ավելի շատ կհարգեի»,- ասաց տիկին Բախշյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: