Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները վկայականներ ստացան

Ապրիլ 16,2012 17:21

ԱՄՆ դեսպանատունը անգլերենի ուսուցման 6-ամսյա դասընթացներ էր կազմակերպել լրագրողների համար, որոնք վարում էր փորձառու մասնագետ Սոնա Սարգսյանը: Օրերս մի խումբ լրագրողների հանձնվեցին համապատասխան վկայականներ ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյ Թրիլորի ձեռքով: Վերջինս պարբերաբար հյուրընկալվում էր անգլերեն ուսումնասիրող լրագրողներին եւ կենդանի զրույցների միջոցով փորձում «բացել» նրանց խոսակցական անգլերենը:

Վերջին պարապմունքին նույնպես պարոն Թրիլորը հարցեր ուղղեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, լսեց նրանց կարծիքներն ու առաջարկները եւ խոստացավ դրանք հաշվի առնել հաջորդ խմբերի հետ պարապմունքները կազմակերպելիս: Անգլերենի իմացությունն, ինչ խոսք, անհրաժեշտ է լրագրողական աշխատանքում, այնպես որ, ԱՄՆ դեսպանատան այս ձեռնարկը կծառայի նպատակին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30