
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը՝ բոլոր համայնքներից ընդգրկված մարդկանց համար իրականացվում է դիտորդների ուսուցում, որպեսզի առաջիկայում մասնակցեն ստուգարքների եւ ստանան դիտորդական առաքելություն իրականացնելու համար համապատասխան վկայականներ:
Ծրագրի շրջանակներում իրականացվում է խմբային իրազեկման աշխատանքներ, որի հիմնական մասնակիցները նոր են հաղթահարել չափահասության շեմը եւ առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին:
«Ինչու մասնակցել ընտրություններին» ծրագիրը ֆինանսավորվում է Քաունթերփարթ Ինթերնեյշնլի գրասենյակի կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀԿ-ի ծրագիրը մերժվել էր՝ կանոնադրական որոշ կետերի բացակայության պատճառով, որոնց շտկումից հետո ՀԿ-ն շարունակում է իր դիտորդական առաքելությունը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ


















































