Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ահաբեկիչները սպառնում են քիմիական զենք օգտագործել Եվրատեսիլ մրցույթին

Ապրիլ 17,2012 10:30

Photo: https://www.eurovision.tv

Մեդիամաքս: «Ադրբեջանցի ահաբեկիչները» հայտարարել են, որ մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի իռլանդացի մասնակիցները` Jedward խումբը, լինելու է իրենց թիրախը:

 Ինչպես գրում է իռլանդական Independent թերթը, իսլամական «Ադրբեջանցի ահաբեկիչներ» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրատեսիլի մասնակիցները  “եվրոպացի սրիկաներ” են:

 Ահաբեկիչները սպառնացել են մրցույթի ժամանակ օգտագործել «դանակներ եւ քիմիական զենք»:

 Ահաբեկչական խմբի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «եվրոպացի սրիկաների արյունը պետք է թափվի Ալահի կամքով»: Նրանք գտնում են, որ Եվրատեսիլը մրցույթն «մղձավանջ է բոլոր մուսուլմանների համար»:

 Այս տարի Եվրատեսիլ մրցույթին կմասնակցեն 42 երկրներ: Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30