Իտալական «Corriere dello Sport»-ը տեղեկացնում է, որ «Անժիի» հարձակվողը մտադիր է հեռանալ Մախաչկալայից:
Կամերունցի ֆուտբոլիստը դժգոհ է Ռուսաստանում իր կյանքից եւ այդ երկրի ֆուտբոլի առաջնության մակարդակից: Նա պատրաստվում է դիմել ակումբի ղեկավարությանը՝ իրեն վաճառելու առաջարկով: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ «Ինտերի» նախագահը դեմ չէ, Էտօ Օին կրկին տեսնել իր ղեկավարած ակումբում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: