Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի այգում բնապահպաններին ընդամենը «տեղաշարժե՞լ» են

Ապրիլ 17,2012 12:25

ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կողմից Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժող բրիգադի նկատմամբ գործադրած ուժին, ասել է. «Դուք կոշտ քա՞յլ էիք տեսել այդտեղ: Ընդամենը պահպանվող տարածք մտած մեր հարգելի քաղաքացիներին խնդրել ենք դուրս գալ, դուրս չեն եկել` մենք ընդամենն օգնել ենք, տեղաշարժել ենք դուրս գալ: Իրենք են քաշքշում ոստիկաններին: Էդտեղ ուժ չի կիրառվել»:

Իսկ հարցին, թե` ինչո՞ւ այդ օրը չընդունեցիք ապամոնտաժող բրիգադի նվիրած պտուտակը, փոխոստիկանապետը պատասխանել է. «Ես իրենց առաջարկեցի մի կիլոգրամ այդ պտուտակից ուղարկեմ: Եվ ինձ զարմացնում է, որ ուղիղ կապով ամբողջ աշխարհը տեսավ, որ 50-60 մտավորականներ, կռիվ-կռիվ խաղի նման, Տիգրան Խզմալյանի ռեաբիլիտացիան արեցին իր կնոջ դեպքից հետո, եւ փորձեցին ներկայացնել, իբր Բաստիլն են գրավել: Չէ, ընդամենը մանկական խաղ էր դա, շոու էր, Տ. Խզմալյանի հերթական սցենարն էր` քանդող բրիգադը եւ նրա հետեւանքները»:

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30