«Ժառանգության» դեմ սեւ PR-ը, որ իրականացնում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերը, ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի, պայմանավորված է նրանով, որ այս կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ունի իր թեկնածուն, եւ այդ թեկնածուն երեք նախագահների բերմուդյան եռանկյունուց դուրս է:
«Ժառանգության» դեմ սեւ PR-ը հիմնականում արտահայտվում է «Ժառանգությունը» ծախված է, կամ «պատվեր է կատարում» արտահայտություններով, որոնք շրջանառվում են մյուս քաղաքական ուժերի քարոզչության կողմից: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` «Այստարիներիընթացքումբազմաթիվկողմերիցբազմաթիվանգամներմեղադրելենմեզ` պատվերկատարելումեջ, բայցամենանգամապացուցվելէ, որհերթականսուտնէեղել: Ասեմ, որ «Ժառանգությունն» արդարանալուբանչունի, քանիորժամանակըմիշտապացուցելէ, թեովորդաշտումէգործում: Նմանմեղադրանքներըկարճկյանքունեն, այնպեսորառանձնապեսչենքանհանգստանում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: