
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես եք միավորվել «Ազատ դեմոկրատների» հետ, երբ նրանց կազմում հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են՝ նա ասաց. «Ես նշեցի իմ խոսքում, որ չենք համագործակցի նրանց հետ, ովքեր «մասնակցել են թալանին», եւ ոչ թե «եղել են իշխանության մաս»: Իսկ դուք կարո՞ղ եք ասել որեւէ դեպք, երբ թալանին մասնակցել է Ալեքսանդր Արզումանյանը: Ի՞նչ է, Դաշնակցության մեջ, Հանրապետականում, Բարգավաճում չկա՞ն նվիրյալներ, Կոնգրեսում չկա՞ն նվիրյալներ: Իհարկե` կան, բոլոր ուժերում էլ կան: Եվ Ալեքսանդր Արզումանյանը, եւ Կարապետ Ռուբինյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, եւ մնացածը, ովքեր կան ցուցակում, իրենք վարել են բացառապես քաղաքական գործունեություն, եւ բացառապես քաղաքական գործիչներ եւ քաղաքական դեմքեր են, եւ եթե ինչ-որ հարցերում մենք ունեցել ենք տարաձայնություններ, ապա մեր տեսակետների տարբերությունը միայն հարստացնում է մեզ` որպես քաղաքական ուժի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































