
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս առնչությամբ հայտարարեց, թե Հմայակ Հովհաննիսյանն ակնհայտորեն նենգափոխել է փաստերը. «Ես հենց նոր խոսեցի Ալեքսանդր Արզումանյանի հետ, եւ նա ասաց, որ երեկ երեկոյան Հմայակ Հովհաննիսյանի հետ փողոցում պատահաբար հանդիպել են, բայց այդ խոսակցության ընթացքում որեւէ նման հարց չի քննարկվել: Մեզ համար տարօրինակ է, թե ինչից ելնելով է Հմայակ Հովհաննիսյանը «Ժառանգության» ներկայացուցիչների անունից նման հայտարարություն արել:
Ինչ վերաբերում է միասնական շտաբի գործունեությանը մասնակցել-չմասնակցելուն, ապա՝ «Ժառանգության» նախընտրական շտաբի կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ մեր հայտարարությունը մնում է ուժի մեջ: Այնտեղ հստակ նշվում է, թե ինչ պայմանների առկայության դեպքում «Ժառանգությունը» կարող է մասնակցել այդ շտաբի գործունեությանը, եւ այդ իմաստով Lragir.am-ին տված Ռուբեն Հակոբյանի հարցազրույցը ամբողջովին տեղավորվում է մեր արած հայտարարության շրջանակներում»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































