
ԿԸՀ նախագահից նաեւ հետաքրքրվեցինք՝ եթե այսպես շարունակվի, եւ ոստիկանությունը 7-րդ ԸՏ-ում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին խոչընդոտելու փորձերը չկանխի, չի՞ կարծում, որ մի օր էլ կպարզվի՝ իշխանության թեկնածուներն են որոշում՝ ով քարոզարշավ իրականացնի, ով՝ ոչ։ «Եթե մեկ ընտրատարածքում տեղի են ունեցել նման միջադեպեր, ապա դա չի նշանակում, որ կարելի է ենթադրություններ անել, որ նման երեւույթներ այլ վայրերում եւս կլինեն։ Կա կոնկրետ դեպք եւ կոնկրետ փաստեր, եւ այն պետք է ստանա իր իրավական գնահատականը, ինչը եւ արվում է պատկան մարմինների կողմից»,- ասաց Մուկուչյանը։ Իհարկե, Մուկուչյանն ի պաշտոնե դժվար թե այլ պատասխան տար, բայց փաստն այն է, որ քարոզարշավին խոչընդոտելու հանգամանքն իրավապահների կողմից դեռեա պաշտոնապես արձանագրված չէ, իսկ Սամվել Սլեքսանյանի ընտրական շտաբի ներկայացուցիչները վերջին օրերին դարձել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի անբաժանելի մասը։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»

















































