«ՉԻ» տեղեկություններով, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ գերլարված: Իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, ըստ էության, իրենց գործն անում են, քանի որ Շիրակի մարզի իրավապահները առավել օպերատիվ կերպով փորձում են արձագանքել Վարդան Ղուկասյանի նորանոր հաղորդագրություններին՝ խուզարկություններ կատարելով ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի ազգականների ու մտերիմների բնակարաններում, որի մասին փաստեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավորը.
– Այո, Ձեր տեղեկությունը հավաստի է, քանի որ իրականում արդեն երկու օր է, ինչ Շիրակի մարզային ոստիկանությունը «օբիսկ» է անում իմ հորեղբոր տղայի, նրա փեսայի եւ մեր ընկերական շրջապատում ընդհանրապես: Բոլորը, քաղաքապետի ցուցմունքների համաձայն, հրավիրվում են հարցաքննության: Բայց միեւնույն է, ինչքան էլ մեզ փորձեն կապել կրիմինալի հետ՝ դրանից բան չի ստացվելու:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: