«Կոմսոմոլսկայա պրավդա Ուկրաինի» թերթն անդրադարձել է Հայաստանում խրհրդարանական ընտրություներից առաջ ստեղծված իրավիճակին` «Ընտրություններ Հայաստանում. խարդավանքներն առայժմ երեքն են» հոդվածում: Թերթը, մասնավորապես, անդրադարձել է Գելափի հարցումներին, ԲՀԿ-ՀԱԿ ջերմացող հարաբերություններին, որոնց միջոցով, հոդվածագիր Դմիտրի Նաումովի կարծիքով, իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունը ցանկանում է տիրանալ թուլացող ընդդիմադիրների ձայներին: ՀԱԿ-ը թողնող ազատականների ձայներին, ըստ թերթի, հավակնում է նաեւ «Ժառանգությունը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: