Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանը «Ժառանգության» հետ համահավասարազոր քաղաքական դաշինք էր ցանկանում

Ապրիլ 20,2012 11:34

Հատվածներ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանի հետ հարցազրույցից:

 

Դուք ընդհանրապես գնո՞ւմ եք «Ժառանգության» շտաբ, մասնակցո՞ւմ եք որեւէ աշխատանքի։

 

– Ես հանդիպում եմ իմ ընկերներին, փորձում եմ աջակցել նրանց՝ ինչով կարող եմ, զուտ տեխնիկական աշխատանքով շտաբում չեմ զբաղվում եւ կարծում եմ, որ ամենակարեւոր էլեմենտը չի դա։

Նեղացա՞ծ եք «Ազատ դեմոկրատներից»՝ «Ժառանգության» հետ միավորման համար։

– Ինչի՞ց պետք է նեղանամ։ Ընդհանրապես եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ասում եմ։

Իրական պատճառը ո՞րն է, որ ցուցակում չկաք։

– Ես ասել եմ, որ եթե լինի համահավասարազոր քաղաքական դաշինք, լինի քաղաքական դաշինք, ես կմասնակցեմ այդ ընտրություններին եւ կլինեմ այդ դաշինքի համամասնական ցուցակում։ Սակայն, եթե պիտի մեկ կուսակցության շրջանակներում տեղավորվի այս գործընթացը, այնպես՝ ինչպես հիմա է, ապա մասնակցություն չեմ ունենա։ Ընտրվել է այս մի ձեւը, ես գտնում եմ, որ այդ ձեւը ոչ նպատակահարմար է։

Իսկ հնարավո՞ր է՝ դուրս գաք կուսակցությունից ի նշան բողոքի։

– Նման խնդիր չի բարձրացվել, նման հարց չկա, ես ինքս նման հարց չեմ բարձրացրել երբեւէ։

Իսկ ձեզ գոհացնո՞ւմ է այն քարոզարշավը, որ հիմա տանում է «Ժառանգություն» ցուցակը։

– Ընդհանրապես այն գործընթացները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենամ ընդհանուր քաղաքական դաշտի հետ կապված, այն

նախընտրական գործընթացները, որ հիմա տեղի են ունենում, մի քիչ

հեռացել են քաղաքականությունից։ Ցավում եմ, որ այսօր այս վիճակն է

մեր երկրում, լինի դա «Ժառանգության» պարագայում, թե այլ քաղաքական ուժերի։

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքները «Ժառանգության» կողմից բոյկոտելը ճի՞շտ եք համարում։

– Ճիշտն ասած, եթե այդ շտաբը կամ նմանատիպ շտաբ կայանա, ու հաջողվի քաղաքական ուժերին կայացնել այդպիսի մի միավոր, որը իրական վերահսկողություն կկարողանա իրականացնել, ապա, բնականաբար, շատ ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի մասնակցությունը լիներ։ Ինչեւէ, ես չեմ այդ հարցի որոշողը, ես կարծում եմ, որ թե՛ «Ժառանգության» եւ թե «Ազատ դեմոկրատների» մեջ համապատասխան ներուժ կա, որպեսզի հարցի վերջնական եւ ճիշտ լուծումը գտնեն։ Կարծում եմ, այս հարցի վերաբերյալ շահարկումները մի քիչ ավելի արհեստածին են, եւ ավելի գնահատելի կլիներ, որ Հայաստանում գոնե մի անզամ ստացվեր ինչ-որ մի հարթակ ստեղծել, որը կերաշխավորեր արդար ընտրությունների անցկացումը։

Կարո՞ղ է այս շտաբը լինել այդ հարթակը։

– Եթե այս քաղաքական ուժերին հաջողվի իրականացնել այդ գործընթացը, բնականաբար չեմ բացառում, որ այդ հնարավորությունը առկա է։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30