
Դեռ հունվարին վերեւի երկու հարկերը սպասարկող Հայհիդրոէներգոնախագծի բաժնետոմսերը ձեռք բերած Սենիկ Ջուլհակյանը ինստիտուտի տնօրենի միջոցով դիմել է Հմայակ Հովհաննիսյանին, որպեսզի առանձնազրույց ունենան: Հմայակ Հովհաննիսյանը, մտածելով, որ հարեւան է, համաձայնել է հանդիպել: Վերջինս առաջարկել է վաճառել Քաղաքագետների միության տարածքը՝ հայտնելով, որ Արտաշես Գեղամյանի գրասենյակի հարցն արդեն լուծել է, տրամադրում է ինչ-որ տարածք, որն իր սեփականությունը չի, տվել է դրա դիմաց սեփականություն եւ մտադիր է տարածքի չորս սեփականատերերից նույնպես գնել կամ վերցնել տարածքը. «Ես կտրականապես հրաժարվեցի, ասելով, որ իմ բոլոր միջոցները ներդրել եմ այստեղ»
Հովհաննիսյանի մերժումը լսելուց հետո՝ սկսել են այնպիսի քայլեր անել, որոնք սովորաբար անում են բազմաբնակարան շենքերում, երբ ուզում են ազատվել մի հարեւանից՝ ջուր են բաց թողել Հմայակ Հովհաննիսյանի հարկի վրա: Հարեւանական «չուզողությունը» հանդուրժելուց հետո մարտի 27-ին Հմայակ Հովհաննիսյանը ստացել է մի գրություն, որտեղ առաջարկվում է 2-3-օրյա ժամկետում վերադարձնել տարածքը՝ ասելով, որ իրենք տարածքում կապիտալ վերանորոգում են իրականացնում եւ չենթարկվելու դեպքում կդիմեն իրավապահ մարմիններին: Սպառնացել են նաեւ փակել շենքի Քաղաքագետների միության մուտքը եւ տեղադրել սեփական դռները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































