Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 10%-ը ոչ մի պարագայում ձայն չի տա Սերժ Սարգսյանին, 25%-ն էլ՝ Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ապրիլ 20,2012 14:44

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ)` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով անցկացրած սոցհարցումների ընթացքում հետաքրքրվել էր ոչ միայն քաղաքական ուժերի վարկանիշով, այլեւ դրանց առաջնորդների: Հարցման մասնակիցներին տրվել էր հետեւյալ հարցը` եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի օրը, ո՞ւմ կընտրեիք:
Ըստ այդ հարցումների` Սերժ Սարգսյանը մրցակից չունի: Նրա այսօրվա վարկանիշը 34% է: Սակայն նրա «հակավարկանիշը», այսինքն` մարդկանց թիվը, ովքեր որեւէ պարագայում նրան ձայն չէին տա, նույնպես բավականին բարձր է` 10%: Նրան հաջորդում է, ընդ որում, գրեթե եռակի ցածր ձայներով` 11% վարկանիշով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սակայն նա լավ վիճակում է «անտիռեյտինգի» առումով: Նրանք, ովքեր որեւէ պարագայում նրան ձայն չէին տա, հարցվածների ընդամենը 1%-ն են եղել:

Երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանն է իր 5% վարկանիշով եւ 3% հակավարկանիշով:

ВЦИОМ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովի խոսքերով՝ «տխուր վիճակ» է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, ում հարցման ենթարկվածների ընդամենը 3%-ը ձայն կտար, իսկ ահա 25%-ը որեւէ պարագայում ձայն չէր տա:

2% վարկանիշ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա հակավարկանիշը ընդամենը 0% է: 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30